Թաթարստանում Wildberries-ի և Ozon-ի պահեստների վրա ԱԹՍ-ների հարձակման մասին տեղեկություններ կան

Ուկրաինական, ինչպես նաև Astra Telegram-յան ալիքները, հիմնվելով ականատեսների լուսանկարների և տեսանյութերի վրա, հաղորդել են Թաթարստանի Զելենոդոլսկ քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստային համալիրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Համացանցում հայտնվել են նաև կադրեր, որոնցում, ըստ աղբյուրների, պատկերված է Զելենոդոլսկում Ozon առցանց հարթակի պահեստի մոտ տեղի ունեցած պայթյունը։

Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հավելելով, որ միջադեպի վերաբերյալ Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Զելենոդոլսկի պահեստային համալիրն աշխատում է սովորական ռեժիմով՝ հարձակման վերաբերյալ որևէ ուղղակի հիշատակում չանելով։

Իր հերթին Ozon-ի մամուլի ծառայությունը TASS գործակալությանը հայտնել է, որ լոգիստիկ համալիրն ու ապրանքներն անվնաս են։ Ընկերության փոխանցմամբ՝ աշխատակիցների ժամանակավոր տարհանումից հետո պահեստը լիովին վերսկսել է իր բնականոն աշխատանքը։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *