Գևորգ Հարությունյանը կոտրված ոսկորով շարունակել է գոտեմարտել ադրբեջանցի մարզիկի հետ

Բացառիկ կամային հատկություններով օժտված մարդ, որի անունն է Գևորգ Հարությունյան։ Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս կոտրում է արմնկային ոսկորը և շարունակում գոտեմարտել մինչև վերջ, միայն մրցավարական անարդար վերաբերմունքի արդյունքում պարտվում։ Այս մասին ասված է Արարատի ըմբշամարտի ակումբի տարածած հայտարարության մեջ։

Այնուհետև կոտրած արմունկով անտեսելով ցավերը շարունակում պայքարել բաղձալի բրոնզե մեդալի համար՝ հաղթելով Ասիայի չեմպիոնին ղազախ և վրացի մրցակիցներին և վաստակում իր բաժին մեդալը։

Սա բացառիկ նաև հայրենասիրության դրսևորում է, որ ամեն գնով ցանկացել է անել մեր սանը այն է հայոց եռագույնը բարձրացնել Բաքվում, որը նրան հաջողվել է։

Գևորգին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում և վերադարձ մարզումային պրոցեսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *