Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը դադարեցնում է գործունեությունը բանկում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը 2026 թ․ օգոստոսի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը բանկում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի Խորհուրդն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Հայկ Ստեփանյանին՝ Բիբլոս Բանկ Արմենիայում առաջնորդության, ավելի քան 25 տարվա նվիրված աշխատանքի և Բանկի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար:

Հայկ Ստեփանյանի ղեկավարության ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան շարունակաբար ամրապնդել է իր դիրքերը ֆինանսական շուկայում՝ ընդլայնելով ծառայությունների շրջանակը, ներդնելով նորարարական թվային լուծումներ և հետևողականորեն զարգացնելով Բանկի հաճախորդամետ մոտեցումը։ Նրա ռազմավարական տեսլականն ու մասնագիտական առաջնորդությունը կարևոր դեր են ունեցել Բանկի կայուն զարգացման, արդյունավետ գործունեության և երկարաժամկետ առաջընթաց գրանցելու գործում։

Ղեկավարման սահուն փոխանցումն ապահովելու նպատակով Խորհուրդը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գործադիր տնօրենի տեղակալ է նշանակել Անի Սարգսյանին, որը ներկայումս զբաղեցնում է Բանկի գլխավոր ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Նշանակումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *