Յոթ մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել 35-ամյա Հասիմ Լումբեսիին, որը գիշերը խնջույքից հետո տուն էր վերադառնում Հյուսիսային Մալուկու նահանգում, հայտնում է LADBible պորտալը։
Լումբեսին դուրս է եկել բարից գիշերը ժամը 3-ի սահմաններում՝ ալկոհոլային հարբածության վիճակում, և մենակ ուղևորվել տուն՝ անտառի միջով։ Ճանապարհին թփուտներից նրա վրա հարձակվել է պիթոնը՝ խայթելով ոտքը։ Հսկայական օձը փաթաթվել է տղամարդու մարմնին, այնուհետև ամբողջությամբ կուլ տվել նրան, պորտալին պատմել է ոստիկանության պետ Հանդրեսան։
Նա հավելել է, որ անտառում որոնողական աշխատանքների արդյունքում հողի վրա արյան հետքերի կողքին հայտնաբերվել են ուսապարկ, պայուսակ և սանդալներ։ Ավելի ուշ փրկարար ծառայությունները հայտնաբերել են անբնական համամասնություններով պիթոնին, որի հերձման արդյունքում գտնվել է Լումբեսիի դին։