Չինաստանն արձագանքել է Կուբայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ծրագրման մասին հաղորդագրություններին

Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ է անում անհապաղ դադարեցնել Կուբայի դեմ ուժի կիրառման սպառնալիքները և այդ երկրի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ցանկացած ձև։ Դրա մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ ի պատասխան լրատվամիջոցների հաղորդագրություններին ըստ որոնց ԱՄՆ-ը Կուբայի դեմ ռազմական գործողություններ է ծրագրում։

Մաո Նինը հայտարարել է, որ Չինաստանն ի գիտություն է ընդունել համապատասխան հաղորդագրությունները և բազմիցս հստակ շարադրել է իր դիրքորոշումը համապատասխան հարցերի վերաբերյալ, հաղորդում է Սինհուա գործակալությունը։

«Չինաստանը կշարունակի ամուր աջակցել Կուբային իր ազգային ինքնիշխանության պաշտպանության և արտաքին միջամտությանը հակազդման գործում, ինչպես նաև կաշխատի բոլոր կողմերի հետ՝ միջազգային անաչառությունն ու արդարությունը պաշտպանելու համար»,- հավելել է պաշտոնական ներկայացուցիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *