Վերջին 40 տարվա ամենաուժեղ երկրաշարժը․ բնակիչները ահաբեկված լքել են Նեապոլը

Նեապոլում գրանցվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը։

Վախեցած բնակիչները զանգվածաբար դուրս են եկել փողոց։ նրանց մի մասն արդեն սկսել է ժամանակավորապես լքել է իրենց տները՝ հետագա ստորգետնյա ցնցումների մտավախությունների պատճառով։

Էպիկենտրոնը եղել է Ֆլեգրեյան դաշտերի շրջանում։ 4,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների և գնացքների ու մետրոյի աշխատանքի խափանումների, գրում է իտալական Il Mattino թերթը:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Նեապոլում։ Շենքերը վնասվել են, իսկ թաղամասերից մեկում հսկայական քարերը գլորվել են լեռնալանջից և ջարդել մեքենաները։

Իտալիայի իշխանություններն արտակարգ խորհրդակցություն են հրավիրել՝ իրավիճակը գնահատելու համար։ Մասնագետները ստուգում ենշենքերի հնարավոր վնասները, քանի որ որոշ շրջաններում պահպանվում է փլուզման վտանգը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *