Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին

Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը հայտնվել է համացանցի օգտատերերի քննարկումների կենտրոնում։

Վերջերս դերասանի կողմից նոր սիրելի ունենալու մասին հայտնելուց հետո սոցիալական ցանցերում սկսվել են քննադատական ու բացասական մեկնաբանությունների ալիքները՝ ուղղված ինչպես Գևորգին, այնպես էլ նրա ընտրյալին՝ Քրիստինային։

Քրիստինան որոշել է լռություն չպահպանել և անդրադարձել է հնչող հասցեական քննադատություններին։ Նա ինստագրամյան իր էջում հրապարակել է բացասական մեկնաբանություններից մի քանիսը, ինչպես նաև Գևորգի հետ համատեղ ջերմ տեսանյութ՝ կից կարճ ու հստակ գրառմամբ. «Մենք երջանիկ ենք»։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *