ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է

Oragir.News-ը օրերս հայտնել էր, որ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը 2 նոր անդամ ունի. մեկը ղեկավարում է Շիրակի շտապօգնությունը, մյուսը՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատար է։

ՔՊ-ի ավագանու անդամ Նարինե Մկրտչյանը զբաղեցնում է հանրային պաշտոն․ նա Գյումրիի Վահան Թեքեյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Այս դեպքում ողջամիտ կասկած կարող է առաջանալ, որ ՔՊ-ն կամ խախտում է օրենքը, կամ չի տիրապետում հենց իր կողմից ընդունված օրենքին։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ-ում ավագանու անդամը չի կարող զբաղեցնել հանրային պաշտոն։

Նարինե Մկրտչյանը պետք է ընտրեր կա՛մ մեկ, կա՛մ մյուս տարբերակը, սակայն շարունակում է զբաղեցնել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Նշենք նաև, որ ավագանու այս նոր անդամները փոխարինել են Սարիկ Մինասյանին և Քնարիկ Հարությունյանին, որոնք ստացել են Ազգային ժողովի պատգամավորի մանդատները։


Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *