
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Ուրեմն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ներառել է այսպես ասած դրույթ, որը բացարձակապես հակասում է ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, հակասում է անգամ Հայաստանի այսպես կոչված պետական քաղաքականությանը, և հակասում է նաև մարդկային բարոյականությանը:
Խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության մասին է, որ ներառված է ՔՊ նախընտրական ծրագրում, բայց Հայաստանում կան մարդիկ, որոնք համարում են, թե պետք է ընտրությանը մասնակցելու իրավունքից զրկվեն ընդդիմության առաջատար ուժերը՝ չներկայացնելով դրա համար բացարձակապես որևէ համոզիչ փաստարկ, և փոխարենը բացարձակ լռության մատնելով կառավարող ուժի հակասահմանադրական ծրագրային դրույթը:
Եվ նրանք «անկախ» փորձագետներ ու «անաչառ» վերլուծաբաններ են, իսկ ահա ով քննության է առնում այդ «պարադոքսը», «պատվեր կատարողներ» են»։