Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհվել է 67 միգրանտ

Մարոկկոյից իսպանական Սեուտա թափանցելու փորձի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 67-ի։ Այս մասին հայտնում է RTVE հեռուստաալիքը։

Ավելի վաղ Cadena SER ռադիոկայանը հայտնել էր 61 զոհի մասին։

Հուլիսի 31-ին Սեուտայի քաղաքապետ-նախագահ Խուան Խեսուս Վիվասը հայտարարել էր, որ մեկ օրում Մարոկկոյից Սեուտա է թափանցել շուրջ 60 հազար մարդ։

20minutos թերթը, հղում անելով Իսպանիայի ոստիկանությունում իր աղբյուրներին, հայտնել էր, որ շուրջ 53 հազար միգրանտ ինքնակամ վերադարձել է Մարոկկո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *