20 հազար դոլարի վիզային գրավ են սահմանել

ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատել է վիզային գրավների երկարաժամկետ ծրագիրը, որը պարտադիր կլինի թվով 50 երկրների քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է Պետդեպը։

Համաձայն հաղորդման, հյուպատոսական ծառայությունները իրավունք են ստացել պահանջելու ոչ իմիգրացիոն վիզաների համար ֆինանսական ապահովում 20 հազար դոլարի չափով։ Այդ քայլը կոչված է երաշխավորելու վիզային ռեժիմը եւ անձանց ժամանակին դուրս գալը ԱՄՆ տարածքից, երբ վիզայի ժամկետը լրանա։

Նոր կանոնները վերաբերում են առաջին հերթին տուրիստական եւ գործարար B-1 եւ B-2 կատեգորիաների վիզաների համար դիմորդներին։ Որոշումը կսկսի գործել ընթացիկ տարվա օգոստոսի 3-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *