Թրամփը չեղարկել է Իրանին հարվածելու որոշումը, բայց․․․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների վերսկսման մասին ստահոդ են. Իրանը բանակցություններ է վարում Օմանի հետ միայն Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկություն ապահովելու համար։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում Միացյալ Նահանգների հետ: Բանակցություններ են ընթանում Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկություն ապահովող երթուղու վերաբերյալ համաձայնության հասնելու համար», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Իրանը օգոստոսի 3-ին կսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները:

Թրամփը նաև TruthSocial սոցիալական ցանցում գրել է, որ համաձայնել է չեղարկել Իրանի վրա նախատեսված խոշոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *