Հենրիխ Մխիթարյանը՝ իր կարիերայի 20-րդ մրցաշրջանի մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 20-րդ մրցաշրջանի մասին՝ ընդգծելով, որ գոհ է անցած ճանապարհից և կայացրած որոշումներից։

«Սա իմ պրոֆեսիոնալ կարիերայի 20-րդ մրցաշրջանն է։ Ես շատ երջանիկ եմ։ Երկար ճանապարհ եմ անցել, սակայն դեռ շարունակում եմ առաջ շարժվել։ Կարծում եմ՝ դա ցույց է տալիս, որ կարիերայիս ընթացքում ճիշտ որոշումներ եմ կայացրել»,– նշել է Մխիթարյանը։

Ֆուտբոլիստը հավելել է, որ հենց այդ ընտրությունների շնորհիվ է կարողացել երկար տարիներ հանդես գալ բարձր մակարդակով, ինչը մեծ ուրախություն է պատճառում իրեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *