
«Համացանցում արդեն այս տեսահոլովակը լայն տարածվել է։ Շաբաթ երեկոյան մի խումբ հրեա օրթոդոքսներ հարձակվել են մեր հոգևորականներից մեկի վրա , իսկ մեր հոգևորականների վրա թքելը սովորական երևույթ է։ Հարձակման արդյունքում մեր հոգևորականը չի տուժել»,-նշեց «Իսրայելահայեր» ամսաթերթի հիմնադիր, խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
Նրա խոսքով, «հանուն ճշմարտության պետք է փաստել որ այս ծայրահեղ ուղղափառ հրեաները անցնելով ցանկացած քրիստոնյա հոգևորականի կողքով, առնվազն թքում են գետնին, վատագույն դեպքում քրիստոնյա հոգևորականի վրա ու ցավոք այս երևույթը տասնամյակներ շարունակ արմատախիլ անել չի հաջողվում»։
«Այս հարձակումից հետո կիրակի գիշերը ժամը 01:00 ի մոտակայքում ինչպես երևում էր այս տեսանյութից, հրեաները ուժեղ հարվածել էին վանքի դարպասներին, հայհոյել, քարերով խփել պատուհաններին։ Հայերից մեկը ոստիկանություն է կանչել, ոստիկանները շատ օպերատիվ կերպով սրանց ձերբակալել ու նույնիսկ ուժ են գործադրել և տարել բաժանմունք։ Այս տեսակի ծայրահեղ օրթոդոքս հրեաները նույն կերպ են վարվում թե սեփական ժողովրդի, թե բանակի և թե ոստիկանության նկատմամբ, ուստի սա իմ անձնական կարծիքով զուտ հերթական խուլիգանության դեպքն է որ գրանցվեց հայերի ու մեր համայնքի դեմ։ Իսրայելի իշխանությունները տեղեկացվել են արդեն։ Հայերի շրջանում տուժածներ չկան»,-հավելում է իսրայելահայ գործիչը։