Նավթի գները նվազել են ․ ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի դեմ ռազմական գործողության ծրագրից

Համաշխարհային նավթի շուկաներում օգոստոսի 3-ին արձանագրվել է կտրուկ անկում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի հետ բանակցությունները շարունակելու և ռազմական հարվածի ծրագիրը չեղարկելու մասին։
Reuters-ի տվյալներով՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 4,65 դոլարով՝ մինչև 83,28 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ ամերիկյան WTI նավթի գինը նվազել է 5,20 դոլարով՝ հասնելով 79,47 դոլարի։ Անցած ամիս նավթի գները աճել էին ավելի քան 20%-ով՝ ԱՄՆ-Իրան լարվածության և Օմանի ափերի մոտ նավթային տանկերների վրա հարձակումների պատճառով։
Շուկայի մասնակիցները այժմ սպասում են՝ արդյոք դիվանագիտական գործընթացը կհանգեցնի Հորմուզի նեղուցի լիարժեք բացմանը։

Այդ ծովային ուղին համարվում է աշխարհի կարևորագույն էներգետիկ երթուղիներից մեկը։
Միաժամանակ OPEC+-ը որոշել է սեպտեմբերից ավելացնել արդյունահանումը ևս 188 հազար բարելով օրական, ինչը կարող է որոշակիորեն մեղմել շուկայական ճնշումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *