Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում մինչեւ օգոստոսի 6-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, կանխատեսում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։
Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին` քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Ցերեկը կլինի 35- 37, երեկոյան` 30- 32, գիշերը` 22- 24 աստիճան։