Մարգուս Ցահքնան շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Մարգուս Ցահքնան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ իմ լավ բարեկամ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր սերտ համագործակցության շարունակականությունն ու Էստոնիայի ու Հայաստանի միջև գործընկերության հետագա ամրապնդումը։ Մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություն»,- գրել է Էստոնիայի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *