
Ֆրանսիայում մի կնոջ բնակարանում հինգ նորածին երեխայի դիակներ են հայտնաբերվել։ Կինը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Կինը բնակվել է Վոքլոյւզ դեպարտամենտի Օրանժ քաղաքում։ Հարուցվել է քրեական գործ։ Սկսվել է հետաքննություն։ Հայտնի է, որ նա 32 տարեկան է։ Համաձայն առկա տեղեկությունների՝ հերքել է, որ կապ ունի երեխաների մահվան հետ։ Դիակները գտել է կնոջ տղամարդ զուգընկերը՝ բնակարանի զննության ժամանակ եւ ահազանգել ոստիկանություն։ Դիակները դրված են եղել տուփերի մեջ։ Հայտնի է նաեւ, որ հուլիսի 27-ին կինը ծննդաբերել է։ Նորածինը եղել է առողջ։ Սակայն նրա դիակն էլ է հայտնաբերվել տուփի մեջ դրված։