Փեզեշքիանը հնարավոր է համարել իր սպանությունը՝ հայտարարելով, որ մտադիր չէ լքել Իրանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ չի վախենում պատերազմից և պատրաստ է մնալ երկրում՝ չնայած մահափորձի սպառնալիքին, հայտնել է Fars գործակալությունը։

«Ես, օրինակ, չեմ կարող պարզապես հեռանալ աշխատանքից, բաց թողնել հանդիպումները և դադարել կատարել իմ պարտականությունները։ Հնարավոր է՝ մի օր մեզ սպանեն․թող սպանեն», — նախագահի խոսքերը փոխանցել է իրանական գործակալությունը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ սեփական անվտանգության սպառնալիքի պատճառով մտադիր չէ հրաժարվել իր պարտականությունների կատարումից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *