Պեղումներ և նոր բացահայտում Հին Խնձորեսկում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները շարունակվում են։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: 

Անապատ եկեղեցու հյուսիսային պատի տակ իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում լիարժեք տեսանելի է դարձել 1748-1749 թվականներին թվագրվող տապանաքարը, որը պատկանում է Ղրաբեկի որդի Սարքիսին։ 

Պեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը և նպատակ ունեն նաև հստակեցնել հուշարձանի վերականգնման նախագիծը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *