Ջակարտայի օդանավակայանում ձերբակալել են օդաչուի, որը փորձել էր ուղեբեռում անցկացնել մոտ 70 հազար էքստազիի հաբ, հայտնում է BBC News-ը։
Երկուշաբթի հրապարակված տեսահսկման տեսախցիկների կադրերը ցույց են տվել, թե ինչպես են իրավապահները արծաթագույն ճամպրուկից դուրս բերում թմրանյութերով մի քանի փաթեթ։
Արգելված նյութերի ընդհանուր քաշը կազմել է մոտ 26 կիլոգրամ։
Իշխանությունների տվյալներով՝ ձերբակալվածը մալայզիացի օդաչու է։ Ձերբակալությունից հետո նա հայտնել է, որ թմրանյութերի խմբաքանակը տեղափոխելու համար ստացել է մոտ 9 հազար ֆունտ ստեռլինգ։
Իրավապահները նաև հայտարարել են, որ ձերբակալության պահին տղամարդն արգելված նյութերի ազդեցության տակ է եղել։