Հրեան ինքնասպան է եղել ՀԱՄԱՍ-ի կողմից սպանված սիրելիի շիրիմին

30-ամյա Բար Ասրաֆը, որը Իսրայելի Շաարեյ Տիկվա քաղաքի բնակիչ է, ինքնասպան է եղել իր ընկերուհու՝ Լիրոն Բարդայի գերեզմանին։ Լիրոնը սպանվել է հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։

Ասրաֆին քույրը գտել է Արևմտյան ափի Էլկանա քաղաքի գերեզմանատանը՝ կրծքավանդակի հրազենային վերքով։ Չնայած շտապօգնության ծառայությունների արագ միջամտությանը, նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Ընտանիքի խոսքով՝ Ասրաֆը գրեթե երեք տարի պայքարել է ընկերուհու մահվան հետ հաշտվելու համար։

Ասրաֆի մայրը նշել է, որ Բարդայի մահից հետո իր որդին այլևս երբեք նույնը չի եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *