Ստվերային դիվանագիտություն․ ինչ են քննարկել նախկին պաշտոնյանները

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաները հուլիսին հանդիպել են Վիեննայում, Ավստրիա, քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու բանակցությունների պայմանները, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Ըստ գործակալության՝ հանդիպմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Թիմ Բարոուն, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության նախկին պետքարտուղար և Ռուսաստանում ԵՄ նախկին դեսպան Մարկուս Էդերերը, ինչպես նաև ԵՄ և Ֆրանսիայի նախկին բարձրաստիճան դիվանագետ Պիեռ Վիմոնտը։

Bloomberg-ի աղբյուրները չեն նշել, թե բանակցային թիմում որ նախկին ռուս պաշտոնյաներն են ընդգրկվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *