ՖԻՖԱ-ն առաջին անգամ կարող է կին գլխավորել

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը սոցիալական ցանցերում առաջարկել է նորվեգացի Լիզա Կլավենեսի թեկնածությունը՝ որպես կազմակերպության նոր նախագահ, Ջանի Իմֆանտինոյի փոխարեն։

«Լիզա Կլավենեսը արժանի է բարձրագույն հարգանքի։ Նա միակն էր, ով միշտ հստակ դիրքորոշում էր ընդունում և չէր հետևում հոսանքին։ Ժամանակն է, որ ՖԻՖԱ-ն կին ունենա ղեկավարի պաշտոնում», – գրել է Բլատերը։

45-ամյա Կլավենեսը Նորվեգիայի հավաքականի նախկին խաղացող է։ 2022 թվականին նա ընտրվել է Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիայի (NFF) նախագահ։

Հուլիսի 28-ին լուրեր տարածվեցին, որ Ինֆանտինոն քննարկում է մրցաշարը կառավարելու համար առանձին ընկերություն ստեղծելը և դրա բաժնետոմսերի մոտավորապես 20-30%-ը ներդրողներին վաճառելը։

Այնուամենայնիվ, այս նախաձեռնությունը հանդիպել է դիմադրության։ ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները միաձայն քվեարկել են 2030 թվականի Աշխարհի առաջնությունը բոյկոտելու օգտին, եթե այս առաջարկն ընդունվի, և Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան և ԿՈՆԿԱԿԱՖ-ը ավելի ուշ միացել են դրան։ Հետևաբար, ՖԻՖԱ-ն հրաժարվել է առաջարկից։

Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականի փետրվարից՝ փոխարինելով Բլատերին, ով հրաժարական տվեց կոռուպցիոն սկանդալների պատճառով:

ՖԻՖԱ-ի հաջորդ նախագահի ընտրությունները նախատեսված են 2027 թվականի մարտին և կանցկացվեն Մարոկկոյում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *