Ռուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում է


Հարեվաններ


«Ուրալդրոնզավոդ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Տկաչուկի ավտոմեքենան պայթեցրել են, նա  ծանր վիրավոր է, հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով օպերատիվ ծառայությունների իր աղբյուրին։

 «Կոմերսանտ-Ուրալ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով զոհվել է Տկաչուկի վարորդը։ 2022 թվականին հիմնադրված «Ուրալդրոնզավոդ»-ը արտադրում է սեփական մշակման FPV «Ուպիր» անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են ռուսական զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *