«Ամերիկայի ձայնի» ղեկավարությունը որոշում է ընդունել վերականգնել ուկրաինական ծառայության աշխատանքը և աշխատանքի վերադարձնել խմբագրության աշխատակիցների մի մասին։ Որոշման մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել է ուկրաինական ծառայության ղեկավար Ռուսլան Պետրիչկան։
Նրա կարծիքով՝ ուկրաիներենով հեռարձակման վերսկսումը հաստատում է այս ուղղության կարևորությունը «Ամերիկայի ձայնի» առաքելության իրականացման համար և արտացոլում է ԱՄՆ շահերը։
Պետրիչկան որոշումը համարել է հատկապես կարևոր՝ Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական հարվածների և ապատեղեկատվության լայնամասշտաբ արշավների ֆոնին։