Ավստրիան և Սլովակիան թարմացրել են բացարձակ ջերմաստիճանային ռեկորդները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում շարունակվող ծայրահեղ շոգի ալիքի ֆոնին, հաղորդում է AFP-ը։
Սլովակիայում նախնական ազգային ռեկորդը կազմել է +41,4։ Այդպիսի ջերմաստիճան գրանցվել է Կամենիցա-նադ-Գրոնոմ գյուղում։
Ավստրիայում արդեն երկրորդ օրն անընդմեջ թարմացվում է պատմական առավելագույնը։ Ազգային օդերևութաբանական ծառայության՝ GeoSphere Austria-ի տվյալներով, երկրի արևելքում ջերմաստիճանը հասել է +41,2-ի։
Միևնույն ժամանակ Սլովենիայում շոգի և Սավա գետում ջրի մակարդակի նվազման պատճառով «Կրշկո» ատոմակայանը կրճատել է հզորությունը մինչև 80%։
Կայանի օպերատորը հայտարարել է, որ հիդրոլոգիական պայմանների հետագա վատթարացման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է ավելի ևս նվազեցվել։