Սերբիայի նախագահը կասկածել է, որ Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ վստահ չէ Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ավարտի հնարավորության հարցում և մտահոգվում է ծանր ձմռան կապակցությամբ, առաջին հերթին՝ ուկրաինացիների համար։

Ինչպես հայտնել է «Европейская правда»-ն, այդ մասին Վուչիչն ասել է Բելգրադում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սերբ առաջնորդի խոսքով՝ միջազգային հանրությունը, ներառյալ Սերբիան, կցանկանար հնարավորինս շուտ տեսնել պատերազմի ավարտը։

«Բայց եթե ինձ հարցնեք որպես քաղաքական վետերանի, ապա ես ձեզ կասեմ, որ դրանում վստահ չեմ։ Ես շատ եմ վախենում, որ մեզ շատ ծանր ձմեռ է սպասվում։ Առաջին հերթին՝ ուկրաինացիների համար», — ասել է Վուչիչը։

Նա ընդգծել է, որ պատերազմի շուտափույթ ավարտի հույս ունի, սակայն առայժմ չի տեսնում այն ճանապարհը, որը կարող էր բերել դրան։

«Բայց ես ճանապարհ չեմ տեսնում, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ», — ավելացրել է Սերբիայի նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *