Լեհաստանում Գերմանիայի երկու քաղաքացու տուգանել են Ռուսաստանի հետ սահմանին լուսանկարելու համար

Գերմանիայի երկու քաղաքացի տուգանվել են այն բանից հետո, երբ խախտել են Լեհաստանի սահմանամերձ գոտում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանի մոտ գտնվելու կանոնները, հայտնում է Olsztyn-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Վենգոժևոյի շրջանում։ Հեծանիվներով ճանապարհորդող երկու գերմանացի զբոսաշրջիկ անտեսել են լեհ-ռուսական սահմանի մոտ տեղադրված՝ երկու ուղղություններով երթևեկությունն արգելող նշանը։ Լեհաստանի Սահմանապահ ծառայության տվյալներով՝ զբոսաշրջիկները ցանկացել են տեսնել, թե ինչ տեսք ունի Եվրոպական միության արտաքին սահմանը։

Բացի դրանից, տղամարդկանցից մեկը՝ Գերմանիայի 63-ամյա քաղաքացին, լուսանկարել է ռուսական կողմը։ Դրա համար նա ստացել է առանձին՝ 200 զլոտիի չափով տուգանք։

Երկու զբոսաշրջիկներին 500-ական զլոտիով տուգանել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Այսպիսով, տույժերի ընդհանուր գումարը կազմել է 1,2 հազար զլոտի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *