
Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ գրեթե բոլոր դրույթները, սակայն դա չի նշանակում դրա ավտոմատ բացում։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Նրա խոսքով՝ նեղուցի լիարժեք բացումը կոնկրետ պայմանների կատարում կպահանջի, որոնք հիմնականում կապված են Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների հետ։
«Հորմուզի նեղուցում նոր երթուղին ժամանակավոր է, բայց կգործի 2–4 ամիս կամ ավելի շատ», – նշել է Ղարիբաբադին։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ–ն հայտնել էր, որ Թեհրանն ու Մասկատն արդեն համաձայնեցրել են եկել Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղու կոորդինատները, և որ կողմերը համատեղ հայտարարություն են պատրաստում։ Միևնույն ժամանակ նշվում էր, որ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը չի կարողանա անվտանգություն երաշխավորել ջրային միջանցքում՝ ԱՄՆ ապակայունացնող գործողությունների վտանգի պատճառով։