Երևանում օգոստոսի 6-ին շարունակվում է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստը։
Նիստի օրակարգում նոր խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորումն է։ Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանն ընտրվել էին ԱԺ փոխնախագհներ:
Այժմ քննարկվում է ընդդիմությանը հասանելիք քվոտայով Ազգային ժողովի փոխնախագահի ընտրության հարցը։ Վերջին ընտրություններում հայաստանյան ընդդիմադիր ուժերի շարքում առավելագույն ձայներ հավաքած «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։