
Իսրայելական բանակը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանի հարավին, այս մասին գրում են մերձավորարևելյան աղբյուրները։
Նշվում է, որ կրակի տակ են հայտնվել Քֆար-Շուբայի, Մաջդալ-Զունի և Ալ-Խանիայի շրջակայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր Լիբանանի հարավում գտնվող Տեբնին բնակավայրում շենքին իսրայելական ՌՕՈՒ-ի հասցրած հարվածի մասին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։
Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված շրջանակային համաձայնագրին, որը նախատեսում է կրակի դադարեցում և իսրայելական ուժերի դուրսբերում Լիբանանի տարածքից, երկրի հարավի բնակավայրերը շարունակում են պարբերաբար ենթարկվել հրետանու և ավիացիայի գնդակոծություններին։ Բացի այդ, իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ են պայթեցնում։