ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ՝ առաջարկելով փոփոխել երեք նախարարության անուն։ Մասնավորապես.
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկոչվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն,
- Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն,
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։
Որոշման նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։