Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2026 թ.-ի I կիսամյակում նվազել է 1.5 անգամ՝ հասնելով 21 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 21.02 միլիարդ դրամ՝ 2025 թ.-ի առաջին կիսամյակի 30.73 միլիարդ դրամի համեմատ (անկումը՝ 1.46 անգամ, կամ 31.6%):

Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում շահույթը նախքան հարկումը կազմել է 25.13 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 34.15 մլրդ դրամի համեմատ:

Ընդ որում, 2026 թ.-ի առաջին կիսամյակի վերջի դրությամբ Հայաստանում գործող 44 վարկային կազմակերպություններից 10-ը կիսամյակն ավարտել են վնասով:

«ԱՌԿԱ» գործակալության տեղեկագրի ամփոփ ցուցանիշների տվյալներով՝ 30.06.2026 թ.-ի դրությամբ.

— վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները կազմել են 905.17 մլրդ դրամ (882.39 մլրդ դրամ՝ 31.03.26 թ.-ի դրությամբ և 861.12 մլրդ դրամ՝ 31.12.25 թ.-ի դրությամբ).

— պարտավորությունները՝ 438.03 մլրդ դրամ (424.36 մլրդ դրամ՝ 31.03.26 թ.-ի դրությամբ և 406.78 մլրդ դրամ՝ 31.12.25 թ.-ի դրությամբ).

— կապիտալը՝ 467.14 մլրդ դրամ (458.03 մլրդ դրամ՝ 31.03.26 թ.-ի դրությամբ և 454.34 մլրդ դրամ՝ 31.12.25 թ.-ի դրությամբ).

— վարկային ներդրումները՝ 681.76 մլրդ դրամ (670.76 մլրդ դրամ՝ 31.03.26 թ.-ի դրությամբ և 660.44 մլրդ դրամ՝ 31.12.25 թ.-ի դրությամբ):

Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները), 2026 թվականի II երկրորդ եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր:

Սույն տեղեկագիրը, որում ամփոփված է առավել մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. հասցե՝ [email protected])

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *