Ռուսաստանը հայտնել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության «դրամատիկ կրճատման» մասին

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կտրուկ նվազում է. 2026 թվականին այս ցուցանիշը 2025-ի համեմատ կրճատվել է երկու երրորդով և կշարունակի նվազել։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր։ Վերջին 3–4 տարիներին մենք Հայաստանի մեր գործընկերներին զգուշացնում էինք նման ռիսկերի, մասնավորապես՝ առևտրաշրջանառության նվազման մասին։

2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 12 միլիարդ դոլարի։ Անցյալ տարի այն հասել է մոտ 8 միլիարդ դոլարի։ Այս տարի առևտրաշրջանառությունը կտրուկ անկում է ապրում. 2025 թվականի համեմատ այն կրճատվել է մոտ երկու երրորդով։ Իրավիճակն այնպիսին է, որ այն, ակնհայտորեն, շարունակելու է նվազել», — նշել է Օվերչուկը։

ՏԱՍՍ-ը հայտնում է նաև, որ 2026 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.9%-ով։

2026 թվականի առաջին վեց ամիսներին երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2.630 միլիարդ դոլար, այնինչ 2025 թվականի հունվար-հունիսին այն կազմել է 3.326 միլիարդ դոլար։ Դրան զուգահեռ նվազել է նաև ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը. 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին այն կազմում է 27.5%, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 34.7%։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *