Հայաստանը ՎԶՄԲ–ից 170,3 մլն եվրոյի վարկ կներգրավի տնտեսական վերափոխման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ, ՀԲ կառույց) հետ 170,3 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագրին՝ «Հայաստանի տնտեսական վերափոխման  զարգացման քաղաքականության վարկ» ծրագրի շրջանակում:

Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, համաձայնագիրը պատրաստվել է Հայաստանի և ՎԶՄԲ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 17-ին, 2026 թվականի փետրվարի 23-ին, հունիսի 3-ին և 8-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով:

Վարկային միջոցներն ուղղվելու են մրցակցային միջավայրի բարելավմանը և Հայաստանում ներդրումների ներհոսքի խթանմանը:

Վարկի ժամկետը 28 տարի է, ներառյալ 10-ամյա արտոնյալ ժամանակահատվածը: Մարումը նախատեսված է հավասար կիսամյակային վճարումներով: Առաջին վճարումը պետք է կատարվի 2036 թվականի հունիսի 15-ին, վերջինը՝ 2053 թվականի դեկտեմբերի 15-ին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *