Ապօրինի գույքի բռնագանձում․ 6.3 մլրդ դրամն արդեն պետությանն է

Կառավարության նիստին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներն ու ներկայացված հայցերը։

Առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված հայցերը

Դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա են բռնագանձման․

  • Սարգիս Սահակյան (Արագածոտնի նախկին մարզպետ)․ Աշտարակում 1 բնակելի տուն, Երևանում բնակարանի 45%-ը և ավելի քան 184 մլն դրամ:
  • Սերժ Սարգսյան (ՀՀ 3-րդ նախագահ)․ Երևանում 3 անշարժ գույք (1-ն ամբողջությամբ, 2-ը՝ ապօրինի մասերով), բանկային ավանդներ ու դրանց տոկոսագումարները (շուրջ 277.7 մլն դրամ) և լրացուցիչ 352.4 մլն դրամ։
  • Արամ Դանիելյան (Հրազդանի նախկին քաղաքապետ)․ 8 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 50% մասնակցություն 1 ընկերությունում, ինչպես նաև շուրջ 110.4 մլն դրամ։
  • Անի Սարգսյան (Սերժ Սարգսյանի եղբոր դուստր)․ Էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39 341 բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլար ավանդ և դրամական միջոցներ։
  • Մանվել Գրիգորյանի ժառանգներ․ 9 անշարժ և 6 շարժական գույք, 1 ընկերությունում մասնակցություն և 340 մլն դրամ։

Վերադարձված միջոցներն ու ընթացիկ հայցերը

  • Արդեն վերադարձված գույքը․ Օրինական ուժի մեջ մտած վճիռներով և 12 հաշտության համաձայնություններով պետությանն է վերադարձվել շուրջ 6.3 մլրդ դրամի (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) գույք և դրամական միջոցներ։
  • Կարապետ Գուլոյան (Կոտայքի նախկին մարզպետ)․ Բավարարվել է շուրջ 1.3 մլրդ դրամի պահանջ, որն ուղարկվել է ՀԱԿԾ՝ բռնագանձումն ապահովելու համար։
  • Ընդհանուր վիճակագրություն․ Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 172 հայց՝ շուրջ 628.6 մլրդ դրամ ընդհանուր հայցագնով։ Դրանցով պահանջվում է բռնագանձել 1486 անշարժ, 371 շարժական գույք, մասնակցություն 464 ընկերություններում և շուրջ 464.6 մլրդ դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *