Ինչ կենսագրություն ունի ԲՏԱ նորանշանակ նախարարը

Երեք օր առաջ՝ օգոստոսի 3-ին ԲՏԱ նախարար նշանակվեց Դավիթ Թադևոսյանը։ Միայն այսօր Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց նրա կենսագրական տվյալները։ Իսկ մինչ այդ մեր հարցին ի պատասխան ԲՏԱ նախարարությունից պատասխանել էին, որ աշխատում են նրա կենսագրության վրա և առաջիկա օրերին կհրապարակեն։

Թադևոսյանը ծնվել է 1982թ-ի հուլիսի 24-ին՝ Երևանում։
2012-2013թթ ոսվորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) «Ինժեներական համակարգեր և կառավարում» (Engineering and Management) բաժնում, ունի մագիստրոսի աստիճան։ Մասնագիտացում՝ բարդ տեխնոլոգիական համակարգերի նախագծում, ինժեներական կառավարում, նորարարություններ և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացում։
2003 –2005թթ-ին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Պետական և Մունիցիպալ Կառավարում» ֆակուլտետի մագիստրատուրայում, իսկ 1999-2003թթ-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Պետական և Մունիցիպալ Կառավարում» ֆակուլտետի բակալավրիատում։

Աշխատանքային գործունեություն

2026թ – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
2025-2026թթ – «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ, տնօրեն
2020-2023թթ – «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ, նախագծային աշխատանքների ղեկավար
2014-2020թթ – «Թեղուտ» ՓԲԸ, գլխավոր տնօրենի տեղակալ
2022 և 2026թթ – Հայաստանի Ամերիկյան Համալսարան, դասախոս («Նորարարության և ձեռնարկատիրության հիմունքներ»)

Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *