Հայաստանի լողի պատանեկան հավաքական թիմի երկու մարզիկ՝ մարզիչ Արամ Գաբրիելյանի գլխավորությամբ, մեկնել են Սենեգալի մայրաքաղաք Դաքար՝ մասնակցելու Պատանեկան օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
«Միջազգային այս հեղինակավոր մարզական միջոցառմանը Հայաստանը կներկայացնեն Մարգարիտա Գևորգյանը և Վլադիմիր Վարոսյանը։
Մարգարիտա Գևորգյան ՝ 50 մ ազատ ոճ, Վլադիմիր Վարոսյան՝ 100 մ բատերֆլայ»,- ասվում է հաղորդագրության մեջ։