
Սկանդալ է առաջացել Բրազիլիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Բրազիլական կողմը հրաժարվել է ընդունել իր մոտ ԱՄՆ նորանշանակ դեսպանի ագրեմանը՝ հավատարմագիրը։ Միաժամանակ՝ մի շարք ամերիկացի դիվանագետների մուտքի վիզաների տրամադրումը ձգձգել է։
Իր հերթին Միացյալ Նահանգները չեղարկել է բրազիլացի դեսպանի վիզան։ Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Պետդեպքում հայտարարել են, որ բրազիլական դեսպանի վիզան կվերականգնվի այն դեպքում, երբ կողմերը կարողանան կարգավորել ստեղծված լարվածությունը։