Իսպանիայի իշխանությունները հայտնել են սահմանը հատելու զանգվածային փորձի ժամանակ մոտ 100 ներգաղթյալի զոհվելու մասին

Անցյալ շաբաթ իսպանական Սեուտա անկլավի սահմանը հատելու զանգվածային փորձի ժամանակ զոհվել է մոտ 100 մարդ, հինգշաբթի Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը, հաղորդում է Reuters գործակալությունը։

Նրա տվյալներով՝ ներկայում Սեուտայում 3 հազարից մինչև 5 հազար ներգաղթյալ է մնում։

Տետուանի դատախազությունն ավելի վաղ պատասխանատվության էր ենթարկել 25 անձի՝ անցյալ հինգշաբթի տեղի ունեցած իրադարձությունների համար, երբ տասնյակ հազարավոր ներգաղթյալներ հատեցին սահմանը Մարոկկոյից դեպի Սեուտա։

Առաջադրված մեղադրանքների թվում են սահմանի ապօրինի հատման կազմակերպումից և առանց հավաստագրի ուղևորների փոխադրումից մինչև լողամիջոցների գերբեռնումը, վիզայի ժամկետի ավարտից հետո երկրում ապօրինի ապրելը, անվտանգության ուժերի աշխատակիցների նկատմամբ վիրավորանքներն ու հարձակումները, անհնազանդությունը, ինչպես նաև գույքի և հանրային ենթակառուցվածքների օբյեկտների միտումնավոր ոչնչացումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *