
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում արձանագրվել է ջերմաստիճանային ռեկորդ։ Սնդկի սյունը գտնվել է +40,8 աստիճանի վրա, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նման բարձր ջերմաստիճան Սլովակիայի մայրաքաղաքում մետեո դիտարկումների ավելի քան մեկդարյա պատմության մեջ առաջին անգամ է արձանագրվել։ Մասնագետները նշում են, որ անոմալ շոգ եղանակը կարող է ուժգնանալ առաջիկա օրերին։