Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է

Բրազիլացի սերիալային դերասան Մարկո Ֆուրանը ձերբակալվել է Սան-Պաուլո քաղաքում։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա մեղադրվում է հնգամյա աղջկա բռնաբարության մեջ։ Հարուցվել է քրեական գործ։ Ընթանում է քննություն։

Հաշվի առնելով, որ գործում երեխա է առկա՝ մանրամասները չեն բացահայտվում։ Հայտնի է միայն, որ երեխայի մայրը երեխայի հետ դերասանին նկատել է, երբ լսել է երեխայի լացի բարձր ձայնը։ Իրավապահները առգրավել են Ֆուրլանի հեռախոսը, համակարգիչը եւ այլ գաջեթներ ու կրիչներ, որպեսզի ստուգեն դրանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *