Կարապետյանը օկուպանտ է․ «Ուժեղներ»-ին ԱԺ-ից պետք է հետ կանչել

ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին
պատգամավոր Ազատ Արշակյանի հետ զրուցել ենք նորընտիր խորհրդարանի աշխատանքի, պատգամավորների
խոսույթի և վերջիններիս առաջիկա աշխատանքի մասին։

Նա նշեց, որ տպավորություն է, զրոյական կուրսեր պետք է լինեն պատգամավորների համար և պետք է լինի նախախորհրդարանի
նման մի բան, որ ոմանք հասունանան և նոր նրանց թեկնածությունն առաջադրվի, որպես պատգամավոր,
որովհետև մարդիկ կան, որ ընդհանրապես չեն պատկերացնում ուր են եկել։

«Ճիշտն այն է, որ քաղաքական կենսագրություն ունենան։ Այսինքն՝ մարդը, հենց որ մտցվում է ցուցակ, մենք պետք է իմանանք, որ
նա կայացել է, որպես քաղաքական գործիչ, պետական գործիչ և հիմա արդեն ուզում է զբաղեցնել
օրենսդիր մարմնում իր տեղը։ Հիմա իմ տպավորությամբ բոլորը չէ, որ արժանի են դրան»,-
ասաց Ազատ Արշակյանը։

Խոսելով նաև երեկ Տարոն Չախոյանի
և Նարեկ Կարապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, ազատ Արշակյանն ասաց, որ հետկանչի
ինստիտուտը պետք է աշխատի, չի ասում թե ԱԺ-ն պետք է ցրել, բայց Նարեկ Կարապետյանին
համարում է օկուպանտ՝ նշելով, որ մեր իշխանության մի մասն օկուպացված է և նույնիսկ
կասկածում է, որ նա Հայաստանի քաղաքացիությունից բացի ուրիշ քաղաքացիություն էլ կունենա,
«այսինքն՝ մաքուր անձնագրով, մունդիրով, ուսադիրներով մարդիկ ներխուժել են ՀՀ իշխանություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *