
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան վերջերս բոլորին ստիպեց որ խոսեն իր առողջական վիճակի մասին։ Յուրմալայի փառատոնի ժամանակ նա ներկայացել էր ձեռնափայտով եւ դժվարությամբ էր քայլում։ Լրագրողներին էլ պատմեց, որ ներքեւ է ընկել, կոտրել է ոտքը եւ կոնքազդրային հոդը։
Ռուսական մամուլում եղած հրապարակումների համաձայն վնասվածքից հետո Պուգաչովան ստիպված է եղել իրականացնել կոնքազդրային հոդի պրոթեզավորում։ Ընդ որում, բժիշկները նրան նախազգուշացրել են, որ վիրահատությունից հետո ստիպված է լինելու նորից սովորել քայլել։ Ընդ որում, եթե պառկած մնա ու ալարկոտություն անի, կարող է եւ կաղ մնալ։ Պուգաչովան վախեցած է եղել, որ կարող է այլեւս չքայլել։ Նա հիշել է, որ մահվանից առաջ նման տրավմա է ունեցել նաեւ Լյուդմիլա Գուչենկոն։ Նշենք, որ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը այժմ բավականին տարածված է եւ շատերն են հայտնիներից նման վիրահատության ենթարկվել։