Կաթվածից մեկ տարի անց 97-ամյա բրիտանուհին դարձավ ինքնաթիռի թևի վրա զբոսանք կատարած աշխարհում ամենատարեց կինը

Մեծ Բրիտանիայի 97-ամյա բնակչուհի Բեթթի Բրոմեյջը սահմանել է իր սեփական Գինեսի ռեկորդը՝ դառնալով ինքնաթիռի թևի վրա թռիչք կատարած ամենատարեց կինը, հայտնում է BBC News-ը։

Նա ռեկորդը թարմացրել է կաթվածից ապաքինվելուց ընդամենը մեկ տարի անց։

Չելթենհեմ քաղաքից Բրոմեյջը կատարել է իր վեցերորդ wing walk-ը՝ էքստրեմալ թռիչք, որի ընթացքում մարդը գտնվում է ինքնաթիռի թևի վրա տեղադրված հատուկ հարթակի վրա։ Համարը տեղի է ունեցել երեքշաբթի RFC Rendcomb աերոդրոմում՝ Սայրենսեսթեր քաղաքում, երբ կնոջը 97 տարեկան և 127 օրական էր։

Նախորդ ռեկորդը նա սահմանել էր 2022 թվականին՝ 93 տարեկան հասակում։

«Հակառակ դեպքում ինձ պարզապես ձանձրալի կլիներ ապրելը։ Ես չեմ կարող ավտոմեքենա վարել, վատ եմ տեսնում և երբեմն տխրում եմ։ Այդ պատճառով ուզում եմ անել այն, ինչ ինձ հասանելի է»,- Բրոմեյջը պատմել է BBC հեռուստաալիքին։

2025 թվականի օգոստոսին կինը կաթված էր տարել, որի հետևանքները մինչ օրս ազդում են նրա խոսքի վրա։ Իր նոր թռիչքը նա նվիրել է Cheltenham General Hospital-ի ինսուլտային բաժանմունքի համար միջոցների հավաքմանը, որտեղ բուժում էր ստացել։

«Նրանք այնքան լավ էին հոգ տանում իմ մասին։ Դա ազդել է իմ խոսքի վրա, բայց մնացած առումներով ես շատ լավ եմ»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *