Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի վրա․ 58 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են

Եմենում լեգիտիմության վերականգնման նպատակով Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ հութիների հարձակման հետևանքով հարավային սահմանամերձ Նաջրան շրջանում 11 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Arab News-ը։

Վիրավորների թվում են Սաուդյան Արաբիայի յոթ քաղաքացի, Եմենի մեկ քաղաքացի, երկու եգիպտացի և Պակիստանի մեկ քաղաքացի։

Մինչդեռ տեղական աղբյուրների տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 58 զինվոր, տասնյակները վիրավորվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *