Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։
Աճուրդի մանրամասները՝
-
Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. սեպտեմբերի 02-ին, ժամը 16:00
-
Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ
-
Մեկնարկային գինը՝ 11 101 578 188,85 ՀՀ դրամ
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. օգոստոսի 26-ը, ժամը 18:00-ն:
Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձևաչափով․ հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Լրացուցիչ տեղեկություններին ու աճուրդի կազմակերպման պայմաններին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև azdarar.am-ի հրապարակային ծանուցումների բաժնում:
Միացե´ք աճուրդին և օգտագործե´ք այս ներդրումային հնարավորությունը:
✉ [email protected] | 010 59 20 20 | 🌐 amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից