ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանի հյուրանոցների ասոցիացիային ընտրել է որպես հյուրանոցային տնտեսությունների որակավորում տրամադրող կազմակերպություն, հայտնում են ասոցիացիային։
«Ասոցիացիան հյուրանոցների և այլ հյուրանոցային տնտեսությունների օբյեկտների որակավորման գործընթացը իրականացնելու է եվրոպական ստանդարտների հիման վրա՝ աշխարհահռչակ Hotelstars Union համաեվրոպական հյուրանոցային աստղեր տրամադրող կառույցի չափանիշների կիրառմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն շնորհավորել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիային՝ մրցույթում հաղթելու համար։
«Hotelstars համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր քայլ է կացության ոլորտում առավել մեծ թափանցիկության, համադրելիության և հյուրերի վստահության ամրապնդման ուղղությամբ։ Հյուրանոցների համար այն ապահովում է որակի միջազգայնորեն ճանաչված չափանիշ, շուկայում ավելի բարձր տեսանելիություն և ավելի հստակ դիրքավորում միջազգային զբոսաշրջության՝ օրեցօր ավելի մրցակցային շուկայում»,- ընդգծել է Hotelstars Union-ի նախագահը։
Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան կոչ է անում բոլոր հյուրանոցներին ուղիղ կապ հաստատել Ասոցիացիայի հետ և ստանալ ամբողջական տեղեկություն սպասվելիք բարեփոխման վերաբերյալ՝ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին: