Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը միասին կպայքարեն «ագրեսորների» դեմ․ ստորագրվել է համաձայնագիր

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են նոր եռակողմ պաշտպանական համաձայնագիր, որը պաշտոնապես կոչվում է Մեքքայի համաձայնագիր, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։

Մեքքայի համաձայնագրի առանցքային դրույթը հավաքական պաշտպանության մասին կետն է։

Երեք պետություններից մեկի դեմ ցանկացած զինված հարձակում կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ։

Համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել ագրեսիայի «հավաքական զսպումը» և ընդլայնել երեք երկրների միջև պաշտպանական համագործակցության բոլոր ասպեկտները։

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Մեքքայի համաձայնագիրն ուղղված չէ որևէ կոնկրետ ակտորի դեմ և բաց է մնում տարածաշրջանի այլ երկրների միանալու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *